Օրերս Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել Apple ընկերության հիմնադիրներից մեկի` Սթիվ Ջոբսի հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը:
Հուշարձանը 2 մետր բարձրությամբ «iPhone 4» է, որը կարծեք թե անվճար wi-fi ծառայություն է մատուցում: Հետնամասում սենսորային էկրան է տեղադրված, որտեղ ներկայացված են Apple-ի հիմնադրի կենսագրությունը, լուսանկարները և տեսանյութերը:
Տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի: Տեղադրված է QR-կոդ, որը հավաքելով՝ կարելի է հայտնվել Ջոբսին նվիրված կայքում:
Առաջին սերնդի iPhone-ը հասարակությանը Ամերիկայում Ջոբսի կողմից ներկայացվել է 2007-ին:
Հուշարձանը կառուցվել է «Արևային QR-կոդ» մրցույթի հաղթող Գլեբ Տարասովի նախագծմամբ:








































