Հայաստանի ֆինանսիստների միավորումը տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» հետ համատեղ այսօր սկսսեցին «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի պաշտոնական մեկնարկը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող այս հնգամյա ծրագրի նպատակն է բարձրացնել տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների գործընթացում հանրային մասնակցության աստիճանը:
Ծրագրի մասնակից Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց այն. ծրագիրը, ինչպես արդեն նշեցինք, կապահովի հանրային իրազեկում, հանրային կարծիքի ձևավորում:
«Մենք ձևավորել ենք կոնսորցիում, որի անդամները, ամեն մեկն իր մասնագիտական մասով, կիրականացնի ծրագրի տարբեր բաղադրիչները: Կոնկերտ Երևանի մամուլի ակումբը զբաղվելու է ԶԼՄ ներկայացուցիչների հետ ծրագրի ամբողջական ռազմավարության իրականացմամբ: Դրանով մենք կնպաստենք այն բանին, որ բարեփոխումները ճիշտ ընթացք ունենան»,- ասաց Նավասարդյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:





































