Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Marca-ի հետ զրույցում խոսել է իր սաների պրոֆեսիոնալիզմի մասին: Նա նաև ասել է, որ «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստների հետ աշխատելն ավելի հեշտ է, քան աշխատանքը «Միլան»-ի ֆուտբոլիստների հետ:
«Բախտս շատ է բերել, քանի որ «Ռեալ»-ում գերհզոր կազմ է հավաքվել: Բացի այն, որ նրանք շատ բարձրակարգ են, նաև իսկական պրոֆեսիոնալներ են, ովքեր ընդունում եմ իմ ցանկացած որոշում: Ինձ համար ավելի դժվար էր ազդել Պիրլոյի, Ռուի Կոշտայի, Զեդորֆի ու Ռիվալդոյի, քան Իսկոյի, Խամեսի ու Կրոսի վրա:
«Ռեալ»-ում առաջին ագամ փոխեցի խաղային փիլիսոփայությունս: Այս մրցաշրջանում ինձ համար ավելի հեշտ է աշխատել: Դա կապված է նախորդ մրցաշրջանի հաջողության հետ: Ճիշտ ուղին արդեն առկա է»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Milan Channel-ը:







































