Այս տարվա նոյեմբերին Հայաստան մուտք են գործել 163 մլն 708 հազար դոլարի տրանսֆերտներ: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, տրանսֆերտների ծավալը նվազել է 10.5%-ով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է 14.9%-ով:
Տրանսֆերտներից 140 մլն 18 հազար դոլարը ՀՀ է փոխանցվել ՌԴ-ից, իսկ 4 մլն 932 հազար դոլարը՝ ԱՄՆ-ից:
Միաժամանակ ոչ առևտրային արտահոսքը 2012թ. նոյեմբերին կազմել է 30 մլն 44 հազար դոլար, որը հոկտեմբերից ավելի է գրեթե 1 մլն դոլարով:
Այսինքն` զուտ տրանսֆերտները նոյեմբերին կազմել են 133 մլն 664 հազար դոլար:








































