Սևլիայում Իսպանիայի Լա Լիգայի 19-րդ տուրի շրջանակներում կայացավ «Բետիս» – «Լևանտե» հանդիպումը, որում հաղթանակ տարան դաշտի տերերը: Մրցավարի եզրափակիչ սուլիչն արձանագրեց 2:0 հաշիվը: Գոլեր հեղինակեցին Ջոել Քեմփբելը և Ռուբեն Կաստրոն:
Այս հաղթանակի շնորհիվ «Բետիս»-ը զբաղեցրեց Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: Տուրի արդյունքում «Բետիս»-ին կարող է շրջանցել միայն «Մալագա»-ն, որը պետք է ուժերը չափի առաջատար «Բարսելոնա»-ի հետ: «Լևանտե»-ն 8-րդ հորիզոնականում է:
«Բետիս» – «Լևանտե»` 2:0
1:0 Քեմփբել (7’), 2:0 Կաստրո (63’)









































