ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորման ահաբեկիչները ամերիկացի զինվորականներին կարող են հետևել սոցիալական ցանցերում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին համատեղ հայտարարության մեջ զգուշացնում են ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային բյուրոն (FBI) և Ներքին անվտանգության նախարարությունը:
«FBI -ը և Ներքին անվտանգության նախարարությունը խորհուրդ են տալիս, որպեսզի գործող և նախկին զինվորականները սոցիալական ցանցերում ուսումնասիրեն իրենց գրառումները ցանկացած տեղեկատվության վերաբերյալ, որը կարող է գրավել ԴԱԻՇ-ի կամ նրա հետևորդների ուշադրությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Զինվորականները սոցցանցերում հաղորդակցվելու ժամանակ պետք է հետևեն անվտանգության կանոներին, որպեսզի թույլ չտան անձնական տեղեկատվության հոսք դեպի հնարավոր ահաբեկիչները, ասվում է զգուշացման մեջ:
Հիշեցնենք, օգոստոսին ԱՄՆ-ն սկսել է ռմբակոծել ԴԱԻՇ-ի դիրքերը Իրաքում: Սեպտեմբերին ռազմական գործողությունները տարածվեցին Սիրիայի տարածքում, երբ ԱՄՆ-ին միացան մի շարք այլ երկրներ:










































