ԱՄՆ-ում հանրապետական կոնգրեսականի ներկայացուցիչը հրաժարական կտա այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դուստրերին մեղադրել է վարվելակերպի բացակայության մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հանրապետական կոնգրեսական Սթիվեն Ֆինչերի՝ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Էլիզաբեթ Լաութենը NBC News և CNN հեռուստաընկերություններին հաղորդել է, որ պատրաստվում է երկուշաբթի լքել պաշտոնը:
Հիշեցնենք, Լաութենը ֆեյսբուքյան իր էջում քննադատել էր Սաշայի և Մալիայի հագուստը և պահվածքը Գոհաբանության օրվան նվիրված ավանդական միջոցառումների ժամանակ: Ավելի ուշ նա ևս մեկ գրառում էր կատարել՝ ներողություն խնդրելով «վիրավորական բառերի» համար:








































