Իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսը վերադարձել է Անգլիա և շարունակել է մարզվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում, հաղորդում է Daily Mail-ը:
Անցյալ շաբաթ հաղորդվեց, որ Վալդեսը լքել է Անգլիան և այլևս չի վերադառնալու: Այսօր հայտնի դարձավ այն, որ «կապտանռնագույններ»-ի նախկին դարպասապահը նորից վերադարձել է «կարմիր սատանաներ»-ի ճամբար:
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը դեռ չի որոշում չի կայացրել Վալդեսի ապագայի վերաբերյալ:









































