Չինաստանի մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը հասել է առողջության համար վտանգավոր մակարդակի, հաղորդում է ITAR-TASS-ը:
Ծերերին և երեխաներին խորհուրդ չի տրվում փողոց դուրս գալ: Մի քանի օրվա ընթացքում Պեկինում տիրում է առանց քամու եղանակ:
Առողջության համար վտանգավոր P.M. 2.5 մասնիկները կիրակի օրը մթնոլորտում 1 խորանարդ մետրի վրա հասել են 993 միկրոգրամի: Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ մթնոլորտում այդ մասնիկների նորմալ քանակությունը պետք է լինի մեկ խորանարդ մետրում 25 միկրոգրամ:
Նշենք, որ միջավայրի աղտոտումը տեղի է ունենում արդյունաբերական ձեռնարկությունների և ավտոմոբիլների քանակության աճի պատճառով, ինչը լուրջ խնդիր է ՉԺՀ-ի համար:









































