Google Glass-ի նոր տարբերակը, որը ինչպես սպասվում է կթողարկվի 2015 թ., հագեցված կլինի Intel կորպորացիայի պրոցեսորով: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրներին:
Այդպիսով, Intel-ի պրոցեսորները կփոխարիներն նախկին՝ Texas Instruments ընկերության պրոցեսորներին:
2012թ. թողարկված Glass ակնոցի շնորհիվ կարելի է տեսանյութեր նկարել, թարգմանություններ կատարել, հաղորդագրություններ ուղարկել և տեսակոնֆերանսներ կազմակերպել: Ակնոցի համակարգչային դիսփլեյը գտնվում է աչքի մակարդակից մի փոքր վերև, ինչը ակնոցի տիրոջը օգնում է չշեղվել իր հիմնական գործից: Ակնոցում ներդրված է Bluetooth և Wi-Fi, ինչը հնարավորություն է տալիս նրանց փաստաթղթեր փոխանցել սմարթֆոնների օգնությամբ:
Պարբերականի հաղորդմամբ՝ Glass-ի նոր տարբերակը շեշտը կդնի մարտկոցների էկոնոմ-ծախսման վրա, որին կնպաստեն Intel-ի չիպերը:
Պարբերականի տվյալներով՝ Google-ի հետ համագործակցությունը Intel կորպորացիային թույլ կտա դուրս գալ կրիչ սարքերի շուկա: Բացի այդ, Intel-ը հույս ունի, որ սարքը կօգտագործվի առողջապահական, շինարարական և արդյունաբերական ոլորտներում, որտեղ աշխատակիցները պլանշետներից օգտվելու հնարավորություն չունեն, քանի որ նրանց ձեռքերը զբաղված են: Սակայն Google-ը Glass-ը նախ և առաջ դիտարկում է որպես սպառողական արտադրանք՝ նախատեսված սպառողական լայն զանգվածների համար: Ինչպես հաղորդում է WSJ-ն, սարքի վրա աշխատում է շուրջ 300 աշխատակից, իսկ Glass at Work նախագծում՝ 5%-ից քիչ աշխատակիցներ:
Google-ի, Intel-ի և Texas Instruments-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:









































