Ռուսաստանի ու Եվրասիական միության կողմնակիցներն ու հակառակորդները կռվել են վրացական «Տրիալետի» շրջանային հեռուստաալիքի եթերում:
Եթերում «Եվրասիական ընտրություն-Վրաստան» կոալիցիայի ղեկավար, «Իրակլի Երկրորդի միության» նախագահ Արաչիլ Չկոիձեի ելույթի ժամանակ հեռուստաստուդիայում գտնվող եթերի մասնակիցներից մեկը՝ «Ապրիորի» գիտաարտադրական միավորման ներկայացուցիչը տեղից վեր էր թռել ու փորձել էր հարվածել ելույթ ունեցողին: Չկոիձեի կողմնակիցները փորձել էին պաշտպանել նրան, ինչի հետևանքով հարձակվողին տապալել էին գետնին, իսկ ստուդիայի մյուս հյուրերը նետվել էին բաժանելու դեպքի մասնակիցներին:
Դեպքին նախորդել էր Չկոիձեի հայտարարությունը, որը հանդես է եկել Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու ու երկխոսություն հաստատելու օգտին ու քննադատել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ու նրա կողմնակիցներին՝ հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:











































