Թուրքիայի հյուսիսում՝ Ամասիա նահանգում F-16 կործանիչ է ընկել: Այս մասին հաղորդում է «Դողան» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի Գլխավոր շտաբի հաղորդագրությունը:
Ըստ այդ տեղեկության՝ ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչք իրականացնելիս: Օդաչուին հաջողվել է փրկվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Կործանման պատճառները դեռ հայտնի չեն: Միջադեպի առումով քննություն է տարվում:








































