Ամերիկացի լուսանկարիչ Սթիվ Մաքքարիի լուսանկարների հավաքածուն հնարավորինս լավ է արտահայտում հեռավոր, հանելուկային Հնդկաստանի բնույթն ու կյանքի մթնոլորտը՝ իր յուրահատուկ և ինքնատիպ մշակույթով ու ավանդույթներով: Լուսանկարչի որոշ աշխատանքներ ներկայացնում է kulturologia.ru-ն:
Սթիվ Մաքքարին ամերիկացի հայտնի լուսանկարիչ է: Նա հսկայական թվով հրաշալի լուսանկարների հեղինակ է, որոնք արտացոլում են աշխարհի ամենատարբեր երկրների և ժողովուրդների կյանքը: Լուսանկարչի յուրահատուկ տաղանդը՝ լուսանկարչական օբյեկտիվի օգնությամբ որսալ և հավերժացնել պարզ, բայց միաժամանակ խորհրդանշական պահեր տեղի բնակիչների կյանքից, լուսանկարների հավաքածուն դարձնում է իսկապես կյանքի մթնոլորտը պատկերող և ցնցող:
Oltre lo Sguardo-ն Սթիվ Մաքքարիի ցուցահանդեսն է, որի շրջանակներում լուսանկարիչը ներկայացրել է ամենատարբեր մարդկանց նկարներ աշխարհի տարբեր անկյուններից:






















































