Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

ԲՀԿ-ն նեղություն չտվեց ՀՀԿ-ին

Այսպիսով Ազգային ժողովում տապալվեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու փորձը, և այդ փորձը տապալեց ոչ թե ՀՀԿ-ն, այլ, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերը, որոնք հրապարակներից հայտարարում են իշխանափոխության նպատակ հետապնդելու մասին:

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը ցույց տվեց, թե հրապարակներում ինչ նպատակներ են հետապնդվում: ՀՀԿ-ն, իհարկե, տապալելու էր գործընթացը, ինչի հնարավորություններն ունի բացարձակ մեծամասնություն լինելով, սակայն ըստ էության ոչ իշխանական ուժերը ՀՀԿ-ին թույլ չտվեցին, որ նեղություն քաշի, և իրենք տապալեցին իմպիչմենտը՝ հայտարարելով, որ իմաստ չկա, քանի որ առաջ գնալու 66 ձայնի հնարավորություն էլ չկա:

Այս պատճառաբանությունը միանգամայն տեղին կլիներ, եթե չլինեին նույն այդ ուժերի մի շարք նախաձեռնությունները այլ հարցերի կապակցությամբ, որոնց դեպքում էլ ակնհայտ էին 66 ձայնի բացակայությունն ու տապալման անխուսափելիությունը, որոնք, սակայն, իրականացվում էին, իսկ հետո հայտարարվում, թե ռեժիմը հերթական անգամ ցույց տվեց իր հանցավոր դեմքը:

Իսկ ահա այս անգամ ոչ իշխանական եռյակը, չգիտես ինչու, հնարավորություն չտվեց «ռեժիմի հանցավոր դեմքը հերթական անգամ ցույց տալու»: Ընդ որում, միանալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը՝ ոչ իշխանական ուժերն ըստ էության «անպարտելի» խաղ էին խաղում: Մի կողմից՝ նրանք, այսպես ասած, արժանի պատասխան էին տալիս կասկածներին, որ չեն միանա իմպիչմենտին, մյուս կողմից՝ նախաձեռնության համար, որպես այդպիսին, որպես հեղինակ՝ նրանք պատասխանատվություն չէին կրում, քանի որ իրենք չէին նախաձեռնել ստորագրահավաքն ու նիստը, որպեսզի հետո էլ պատասխանատու լինեին տապալման դեպքում որևէ կերպ շարունակության համար՝ արդեն փողոցում:

Եվ ահա նման իրավիճակում անգամ ոչ իշխանական ուժերը, մասնավորաբար՝ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, չմիացան Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության տակ գտնվող նախաձեռնությանը, ինչը հիմք է տալիս մտածելու, որ բուն խնդիրը կա՛մ Նիկոլ Փաշինյանի հանդեպ անձնական վերաբերմունքն է՝ չնայած այս դեպքում միանալով նրան՝ կարող էին առավել անհարմար վիճակի մեջ դնել, կա՛մ էլ ինչ-ինչ հարաբերություններ և պայմանավորվածություններ իշխանությունների հետ անձնական դաշտում, որոնց շրջանակում իմպիչմենտին, Սերժ Սարգսյանի պաշտոնանկության պահանջին, հրաժարականին անմիջականորեն ուղղված գործողությունները բացառված են, և ոչ իշխանական ուժերը՝ ի մասնավորի ԲՀԿ-ն, հավատարիմ են մնացել այդ խաղի կանոններին:

Համենայնդեպս, դժվար է ավելի կամ այլ ռացիոնալ բացատրություն գտնել, թե ինչու չմիացան նախաձեռնությանը ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն: Իսկ բացատրությունները, թե՝ անիմաստ էր մեծամասնություն չլինելու պատճառով, ըստ էության չեն դիմանում քննադատության՝ հենց նույն ուժերի նմանօրինակ նախաձեռնությունների առկայության պարագայում:

Մի տարբերակ էլ կա՝ իհարկե. որ նրանք հայտարարեին, թե իրենց նախկին նմանօրինակ նախաձեռնությունները սխալ են եղել, և իրենք մի քանի անհաջողություններից հետո հասկացել են, որ նման քայլերը անիմաստ են, և հրաժարվել են նման գործելաոճից: Սակայն հայաստանյան քաղաքական դաշտում սխալն ընդունելու պրակտիկան համարվում է անպատվություն, համարվում է թուլության նշան: Առավել ևս ավելորդ է խոսել հանցավոր սխալներն ընդունելու մասին, ինչպես, ասենք, կեղծված ընտրություններն են, ինչով իրենց կենսագրական դրվագներում աչքի են ընկել այսօր արդար ընտրություններով իշխանություն ձևավորելու մասին հայտարարություն անող ուժերը, որոնք, սակայն, կես բառով անգամ չեն ուզում խոստովանել, որ ամեն մեկն իր հերթին Հայաստանում ընտրություններ է կեղծել և հիմա գիտակցում է, որ ընտրություններ կեղծելն ուղղակի հանցագործություն է:

Ըստ որում, նման խոստովանությունները՝ հրապարակային, հասարակության առաջ, հանրությունից ներողություն խնդրելով, ըստ էության շատ ավելին կարող էին ասել, և նման խոստովանությունների ու ներողությունների բացակայությունը շատ ավելին է ասում Հայաստանում արդարության համար պայքարի մասին հայտարարություններ անող որևէ քաղաքական ուժի մասին, քան իմպիչմենտին միանալը կամ չմիանալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում