tumo.org-ի փոխանցամամբ՝ «Թումոյի երաժշտական ժամեր» նոր տեսաձայնային ֆորմատում այս անգամ ներկայանում է Թումոյում վերջերս կազմավորված «Դեցիբել» աղջիկների խումբը: Այս երաժշտական նախաձեռնությունը ի հայտ է բերում Թումո տաղանդների, ովքեր հնարավորություն են ունենում նաև շփվելու հրավիրված երաժիշտների հետ:
«Դեցիբել»-ի առաջին երգը՝ «Իսկ եթե…», երկրորդ հնարավորության մասին է: Երաժշտությունն ու բառերը գրել և կատարում են Թումո սաներ 17-ամյա Մարիամ Միրզոյանը և 16-ամյա Լիլիթ Հովակիմյանը: Մարիամ ու Լիլիթը երգը մշակել են երգահան և երաժիշտ Արամ Րիանի աջակցությամբ, ով ղեկավարում է «աղջիկների խումբ» նախագիծը: Նախագծը միտում ունի է քաջալերել Թումոյում սովորող աղջիներին՝ ստեղծելու և մշակելու օրիգինալ երաժշտական կատարումներ տարբեր ժանրերում՝ փոփ, փոփ-ռոք, RnB և ժամանակակից ջազ:





































