Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ այդքան բանտարկյալների լայնածավալ ազատ արձակումն անթույլատրելի է: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
«Մենք այժմ դժվար ժամանակներում ենք, քանի որ «Համաներման մասին» օրենքը, որի վրա ես վետո էի դրել, խորհրդարանը, միևնույնն է, ուժի մեջ է մտցրել: Այդ մարդիկ իրենց վրա պատասխանատվություն են վերցնում այն ծանր հետևանքների համար, որոնց կարող է հանգեցել մեծ թվով հանցագործների ազատ արձակումը: Ներկայումս այդքան բանտարկյալների ազատ արձակումը միանգամայն անթույլատրելի է: Անթույլատրելի է նաև ռուս լրտեսների, ապստամբների և բռնի հանցագործությունների մասնակիցների ազատ արձակումը»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին:
Նա նշել է, որ այն պայմաններում, երբ Թբիլիսիում շրջում է Թենգիզ Կիտովանին, իրենց ոչինչ չի զարմացնում:
«Ինձ ոչինչ չի զարմացնում այն պայմաններում, երբ Թբիլիսիում շրջում է Կիտովանին և հավանաբար զարմանում, թե այդ ինչպե՞ս է պատահել, որ իր ավերած քաղաքն այդքան արագ վերականգնվել է: Ոչնչով չեմ զարմանում, երբ ազատ են արձակում ռուսական հատուկ ծառայությունների հետ ուղիղ կապ ունեցող Կախա Թարգամաձեին»,- նշել է Սաակաշվիլին:











































