Թուրքիա կատարած այցի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ստամբուլի հիվանդանոցում այցելել է հայ պատրիարքին: Այս մասին հայտնում է Վատիկանի ռադիոն:
Նշվում է, որ մինչ Հռոմ վերադառնալու նպատակով օդանավակայան ժամանելը Պապն այցելել է Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, որը ծանր հիվանդ է և գտնվում է «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցում:









































