Ունենալով ոչ ստանդարտ արտաքին և յուրահատուկ խարիզմա՝ կանադացի մոդել Կոկո Ռոշան ռեկորդային կարճ ժամանակում վայելեց բազմաթիվ դեզայներների սերը և նվաճեց գրեթե բոլոր ամենահայտնի սնդուսափայլ ամսագրերը, այդ թվում՝ չինական, գրում է kulturologia.ru-ն:
Այսպես, Elle China-ի նոյեմբերյան համարը զարդարել է հենց Ռոշան:
Մոդելը, որը 2015թ. գարնանը կմայրանա, մասնակցել է ոճային ֆոտոսեթի, սակայն հատկանշական է, որ ամսագրի նկարահանող թիմն ու Կոկոն աշխատել են ոչ թե Չինաստանում, այլ Մարոկկոյում:
Աշխատանքի ժամանակ նա կրել է Louis Vuitton-ի, Stella McCartney-ի, Chloe-ի և այլ նորաձևության տների կրուիզային հավաքածուների նորույթները:






















































