Մեքսիկայի ոստիկանությունը հայտարարել է, որ հատուկ օպերացիայի արդյունքում ազատ է արձակել 39 ներգաղթյալի, ովքեր գտնվում էին մարդկանց առևտրով զբաղվող խմբավորումների իշխանության ներքո: Այս մասին հայտնում է BBC-ն: Նրանք Մեքսիկա էին եկել Հոնդուրասից, Սալվադորից և Գվատեմալայից:
Ներգաղթյալներին ազատել են երկու «ռեյդերի» արդյունքում՝ հարավային Չյապաս և ԱՄՆ-ին սահմանակից Տամաուլիպաս նահանգներում:
Կենտրոնական Ամերիկայի պետությունների ներգաղթյալները հաճախ են մեքսիկական թմրակարտելների հարձակումների զոհ դառնում: Նրանց հաճախ մահվան սպառնալիքով ստիպում են համալրել իրենց շարքերը:








































