ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում այսօր կատարվել է 2014թ. վերջին թարմացումը:
Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը 5-րդ տեղում է և տարին կեզրափակի այդ դիրքում: Աղյուսակը շարունակում է վստահաբար գլխավորել նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը:
1. Մագնուս Կարլսեն – 2862 միավոր
2. Ֆաբիանո Կարուանա – 2829
3. Ալեքսանդր Գրիշչուկ – 2810
4. Վեսելին Տոպալով – 2800
5. Լևոն Արոնյան – 2797
6. Վիշվանաթան Անանդ – 2793
7. Հիկարու Նակամուրա – 2775
8. Սերգեյ Կարյակին – 2773
9. Վլադիմիր Կրամնիկ – 2769
10. Անիշ Գիրի – 2768








































