Այսօր Լիբիայի Բենղազի քաղաքում անհայտ անձինք գնդակոծել են Իտալիայի հյուպատոսի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է արբանյակային Al-Arabiya հեռուստաալիքը, հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել:
Երկրի ուժային կառույցների ներկայացուցիչների խոսքով՝ դիվանագետի մեքենան զրահապատ էր:
Անցած տարի Լիբիայի` մեծությամբ երկրորդ քաղաք Բենղազիում մի քանի հարձակումներ են իրականացվել, որոնց թիրախում եղել են ինչպես օտարերկրյա ներկայացուցչություններն ու նրանց անձնակազմը, այնպես էլ պետական հաստատություններն ու ուժային կառույցների աշխատակիցները:







































