Իրաքում հակակոռուպցիոն հետաքննության ընթացքում պարզվել է, որ երկրի զինված ուժերում կանոնավորապես 50 հազար անգո զինծառայողներ աշխատավարձ են ստացել, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նրանցից ոմանք արդեն ավարտել են ծառայությունը, սակայն նախկինի նման գրանցված են եղել պաշտպանության նախարարության փաստաթղթերում, մյուսներն ընդհանրապես միայն թղթի վրա են գոյություն ունեցել։
Իրաքի վարչապետի գրասենյակը տարածել է հայտարարություն, որում հաստատվում է, որ դադարեցվել են բոլոր վճարումները «մեռած հոգիներին»։
Իրաքյան բանակում ծաղկող կոռուպցիան համարում են «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման դեմ մարտերում նրա մշտական պարտությունների պատճառներից մեկը։












































