Wednesday, 01 07 2026
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները

Աշխարհին նոր անվտանգության համակարգ է հարկավոր. Պորոշենկո

Ուկրաինան պատրաստ է մասնակցել նոր համաշխարհային անվտանգության համակարգի ստեղծմանը: Այս մասին գերմանական ARD հեռուստա-ռադիոընկերության եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ ինչպես իր երկիրը, այնպես էլ ամբողջ աշխարհը նոր պաշտպանական համակարգի ստեղծման կարիք ունեն, քանի որ գոյություն ունեցող կառույցները՝ ինչպես եվրոպական, այնպես էլ համաշխարհային, այլևս արդյունավետ չեն:

«Անվտանգության նոր համակարգը ուղղված կլինի ոչ թե ինչ-որ մեկի, այդ թվում Ռուսաստանի դեմ, այլ այն բանին, որպեսզի հնարավոր լինի պաշտպանել սեփական տարածքը, բացարձակապես անհասանելի դարձնել սահմանի խախտումները և ագրեսիան, արդյունավետ միջոցներ ունենալ խաղաղության պահպանման համար»,- ասել է Պորոշենկոն, որի խոսքերը մեջբերում է RIA Novosi-ն:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ն մնացել է համակարգ, որը կարող է ապահվել իր անդամների անվտանգությունը: Մեկնաբանելով այդ կազմակերպությանն անդամակցության հայտ ներկայացնելու հնարավորությունը՝ Պորոշենկոն ընդգծել է, որ հարցը դիմումների մեջ չէ, հարցն այն է, որ երկիրը բարեփոխումների կարիք ունի:

«Պետք է անել ամեն բան, որպեսզի երկրի քաղաքացիների եկամուտների և համախառն ներքին արտադրանքի մակարդակը, պաշտպանական համալիրում արված ներդրումների մակարդակը և զինված ուժերի մակարդակը համապատասխանեն այն չափանիշներին, որոնք գոյություն ունեն այն երկրների համար, որոնք ցանկանում են լինել ՆԱՏՕ-ի անդամ»,- նշել է նախագահը՝ հավելելով, որ վերջին չորս տարիները ցույց են տվել, որ Ուկրաինայի համար բլոկերից դուրս մոդելը սխալ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում