Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն արտահայտվել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման օգտին, հաղորդում է Deutsche Welle-ը՝ հղում անելով Bild am Sonntag թերթի հարցազրույցին։
Կլիչկոն նաև քննադատել է Գերմանիայի բիզնես ընտրախավին։
«Ես չեմ կարողանում հավատալ, որ Գերմանիայի որոշ տնտեսական ղեկավարների համար փողը, ըստ երևույթին, կարևոր է մարդկային կյանքից»,- հայտարարել է Կլիչկոն։
Կլիչկոն համարում է, որ Գերմանիայում նրանք, ովքեր հարցականի տակ են դնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, իրենց անտարբերությունն են հայտնում Ուկրաինայի զոհերի նկատմամբ։
«Մեզ հարկավոր կլինեին էլ ավելի խիստ պատժամիջոցներ»,- ասել է Կլիչկոն։











































