Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի դիտարկմամբ՝ մենք ունենք բացասական հույզերի լուրջ կուտակում, որոնք արտահայտվելու տեղ չունեն: Բավականին մեծ տարածում են գտնում հին, խորհրդային տարբերակներով խոհանոցային խոսակցությունները, այսինքն՝ խիստ բացասական հույզեր են կուտակվում, որոնք արտահայտվելու են երկու ձևով՝ «Զվարթնոցով» արտասահման գնալով կամ սպասումով. Սպասում ենք, և պայթյուն է տեղի ունենում:
Ըստ սոցիոլոգի՝ ոչիշխանական եռյակը ոչ մի դեպքում իշխանությանը վտանգ չի ներկայացնում: Դա քաղաքական վերնախավն է, որն ունի խաղի կանոններ: Նրանք կանխատեսելի են մեկը մյուսի համար. դա քաղաքական նորմալ զարգացում է, երբ քո մրցակիցը քաղաքական դաշտում կանխատեսելի է:
«Մենք այժմ փորձում ենք տնտեսական կապեր հաստատել մի պետության հետ, որի ռեսուրսներն սպառվում են, և դրա մասին նրանք գրեթե պաշտոնապես են հայտարարում: Ռուսաստանը ունակ չի լինելու պահել իրեն, Ղազախստանը ընդհանրապես չի ուզում մեզ տեսնել, Բելառուսը սեփական խնդիրներն ունի: Ես որևէ կերպ չեմ տեսնում, թե ԵՏՄ-ն ինչպես կարող է դրական շարժ հաղորդել Հայաստանին, երբ ընդհանուր ՀՆԱ-ի անկում է տեղի ունենում»,- հավելեց սոցիոլոգը:
Կարեն Սարգսյանը նշեց, որ Ռուսաստանն ունակ չէ անգամ իրեն պահել: Եթե ԵՏՄ-ն քանդվի, դրա հիմնական պատճառը և կատալիզատորը լինելու է Ղազախստանը:
«Իրականում այս միության մեջ ամենակարևորը Նազարբարևի խոսքն է, ոչ թե Պուտինի, եթե Նազարբաևը երկու ոտքը դնի մի կոշիկի մեջ և ասի՝ դուրս եմ գալիս, սա բավականին բարդ կլինի Ռուսաստանի համար. Ռուսաստանն ունակ չէ անգամ իրեն պահել: ԵՏՄ մտնելը մեր գերագույն սխալն է, որը մենք 91-ից այս կողմ արել ենք»,- հավելեց նա:
Ավելին՝ տեսանյութում:








































