Բահամյան կղզիներում գտնվող Sharklab լաբորատորիան գենետիկ տվյալների եզակի բազա է հավաքել, որտեղ ավելի քան 4 հզ. շնաձկան տվյալներ կան: Վերջերս գիտնականներին հաջողվել է որսալ լիմոնային շնաձկան, որի սերունդներն առաջին անգամ հայտնաբերվել էին այս ջրերում 1993թ.: Դա նշանակում է, որ ձկան տարիքը 37 է: Գիտական խմբին հաջողվել է հերքել նաև մի շարք կարծրատիպեր, որոնք մարդկանց մեջ շնաձկներից վախ են ներշնչում:
«Նրանք մեքենա չեն, նրանք անձնավորություններ են», -պնդում է Փարիզից կենսաբան Ժան-Սեբաստիան Ֆինգերը:
Նա նշում է, որ յուրաքանչյուր շնաձուկ իր բնավորությունն ունի: Նրանք կարող են համարձակ կամ ամաչկոտ լինել, արկածներ որոնող, ընկերասեր կամ էլ փակ լինել:
«Այս կամ այն կենդանատեսակին մեկ բնութագիր տալը նույնքան սխալ է, որքան մեկ մարդուն հատուկ բնավորությունը վերագրել ամբողջ մարդկությանը»,- ասում է գիտնականը:
Sharklab-ը հաստատել է, որ շնաձկները մարդկանց նման զգում են ցավը: Նրանք անձնավորություններ են, իրար հետ շփվում են, ստեղծում են սոցիալական կապեր և նույնիսկ ընկերներ են ունենում: Նրանք իրար սովորեցնում են սնունդ փնտրել, հայտնաբերել վտանգավոր գիշատիչների և գրավել հակառակ սեռի ներկայացուցիչներին: Նրանք պարզ հանձնարարություններն ավելի արագ են սովորում, քան նապաստակներն ու կատուները, և ավելի երկար հիշողություն ունեն:








































