Անգլիայի Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրում այսօր տեղի ունեցան մի շարք հանդիպումներ: Ներկայացնում ենք դրանց արդյունքները:
«Ասթոն Վիլա» – «Սաութհեմփթոն»՝ 0:1
Գոլը՝ (34´) Լամբերտ(11մ)
«Էվերթոն» – «Սուոնսի»՝ 0:0
«Ֆուլհեմ» – «Ուիգան»՝ 1:1
Գոլերը՝ (22´) Կարագունիս, (71´) Դի Սանտո:
«Նորվիչ» – «Նյուքասլ»՝ 0:0
«Ռեդինգ» – «Վեսթ Բրոմվիչ»՝ 3:2
Գոլերը՝ (19´, 69´) Լուկակու, (82´) Կեբե, (88´) Ֆոնդրե(11մ), (90´) Պոգրեբնյակ:
«Սանդերլենդ» – «Վեսթ Հեմ»՝ 3:0
Գոլերը՝ (12´) Լարսոն, (48´) Ջոնսոն, (77´) Մքլին:
Հիշեցնենք, որ ՔՓՌ – «Տոտենհեմ» խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ «Չելսի»-ն մրցակցի դաշտում չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Սթոք Սիթի»-ի դարպասը:







































