Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ադրբեջանը միջազգային նորմերը խախտելով՝ շատ հեռու չի գնա. թուրքագետ

Ամբողջ միջազգային հանրությունն ու պատասխանատու կազմակերպությունները աչալրջորեն հետևում էին հայկական խոցված ուղղաթիռի հետ կապված դեպքերի զարգացմանը: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

«Մենք ականատես եղանք միայն ԱՄՆ կողմից այդ հայտարարությանը, որը ևս ցույց տվեց, որ նրանց հետևելը ունեցել է նման դրսևորում: Սա պետք է զգոնության կոչ լինի բոլորին, հատկապես Ադրբեջանին, որ նման անխոհեմ և միջազգային կոնվենցիաներն ու միջազգային նորմերը խախտելով՝ հեռու չեն կարող գնալ, և նման վարքագիծը դատապարտված է պարզապես»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները ևս հանդես գան նման հայտարարությամբ, Տեր-Մաթևոսյանը պատասխանեց. «Իհարկե ցանկալի է, որ այդպես լինի: Դիվանագիտական հարաբերություններում կա կարծիք, որ պետք չէ անուններ հնչեցնել, բայց սա այդ դեպքը չէ, այստեղ պիտի հստակ անուններ նշվեն, որովհետև ապագայում նմանատիպ դրսևորումներ ևս կարող են լինել: Ուստի դրանց կանխումը պետք է հենց այսօր լինի»:

Անդրադառնալով Թուրքիայում լրատվամիջոցների ազդեցության խնդրին՝ նա ասաց. «Կար մի շրջան՝ 2002-2006 թթ., երբ Թուրքիայի կառավարությունը սերտորեն համագործակցում էր լրատվամիջոցների հետ՝ նպատակ ունենալով լուծել զինվորականների ու քեմալականների թուլացման խնդիրը: Իսկ երբ 2010-ին Էրդողանը հասավ իր նպատակին և սահմանադրության միջոցով էապես կրճատեց զինվորականության և քեմալականության ներկայացուցիչների դիրքերը, նա անցավ լրատվամիջոցներին: Այն, ինչ հիմա կատարվում է լրատվամիջոցների առումով, պարզապես աղաղակող է ոչ միայն Թուրքիայի հասարակության, այլև միջազգային հանրության համար: Այն սահմանափակումները, ազատազրկումները, գրաքննությունը, որ կա Թուրքիայում, կարծում եմ, վերջին անգամ նմանատիպ դրսևորումներ եղել են 1980 թվականին»:

Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում միջազգային կազմակերպությունների զեկույցների տվյալները:

«Վերջին տարիներին Թուրքիայի կառավարությանը հաջողվեց լրատվամիջոցներին իր վերահսկողության տակ վերցնել, ու դա արվեց ամենատարբեր միջոցներով, այդ թվում՝ հարկային ճնշումներով: Այսօր թուրքական լրատվամիջոցների 70 տոկոսը ուղղակի կամ անուղղակի կերպով գտնվում են կառավարության հետ առնչություն ունեցող բիզնես հոլդինգների մեջ»,- ընդգծեց թուրքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում