«Ուիգան»-ի ղեկավարությունը նոր գլխավոր մարզիչ է փնտրում ակումբի համար:
Ներկայիս գլխավոր մարզիչ Մալքի Մակքեյն, ամենայն հավանականությամբ, որակազրկվելու է ռասիստական արտահայտություններ անելու համար: Նա նման պահվածքով աչքի է ընկել դեռևս «Քարդիֆ»-ը գլխավորելու ժամանակահատվածում:
«Ուիգան»-ի ներկայացուցիչները պատրաստվում են հանդիպել Ռայան Գիգզի հետ ու բանակցություններ սկսել: Հիշեցնենք, որ Գիգզը կատարում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի օգնականի աշխատանքը:





































