Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Ոսկե գնդակ»-ի մասին՝ նշելով, որ ամեն պարագայում ֆուտբոլային կատարելություններ չեն լինում:
«Կատարյալ մարդիկ չեն լինում: Լինում են ֆուտբոլիստներ, որոնք իրենց գործով ամեն ինչ անում են՝ թիմին օգնելու համար: Նրանցից մեկն է Լիոնել Մեսսին, ինչպես նաև՝ Չավին, Ինյեստան, Ռունին:
Մեսսին արժանի է «Ոսկե գնդակ»-ին, քանի որ նրա օգտին ամենաշատ քվեներն են եղել: Եթե անկեղծ, ես կքվեարկեի Ինյեստայի օգտին, քանի որ նա դարձավ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ու շատ ուժեղ հանդես եկավ: Բայց եթե ընտրվել է Մեսսին, ուրեմն հենց նա է լավագույնը, ու դրա հետ ոչինչ անել չես կարող»,- ասել է Մխիթարյանը:







































