Չեխիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում մասնակցել են ընտրողների 57,6%, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով Չեխական վիճվարչությանը (ՉՎՎ)։
Համաձայն ՉՎՎ-ի տվյալների՝ 14 904 ընտրատեղամասերից 167-ի տվյալների արդյունքում առաջատարն է նախկին վարչապետ Միլոշ Զեմանը՝ ընտրողների 25,11% ձայնով, հաջորդը նախկին վարչապետ Յան Ֆիշերն է՝ 18,64% ձայնով։
Նրանց հաջորդում են Կարել Շվարցենբերգը՝ 17,55%, Իրժի Դինստբիրը՝ 16,76%, Վլադիմիր Ֆրանցը՝ 6,89%, Զուզանա Ռոյտովան՝ 5,71%, Յանա Բոբոշկինան՝ 3,24%, Տանյա Ֆիշերովան՝ 3,38%, Պշեմիսլ Սոբոտկան՝ 2,68%։










































