Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը ճանաչվել է աշխարհի լավագույն քաղաքը կրթություն ստանալու համար: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը:
Բրիտանական Quacquarelli Symonds ընկերությունը, որը մասնագիտացած է արտասահմանում կրթություն ստանալու վրա, եկել է այն եզրակացության, որ «Փարիզը պահպանել է համար առաջինի իր դերը աշխարհի ուսանողական քաղաքների շարքում՝ երրորդ տարին շարունակ գլխավորելով վարկանիշային աղյուսակը»:
Աղյուսակի երկրորդ հորիզոնականում հայտնվել է ավստրալական Մելբրունը՝ իր ետևում թողնելով Լոնդոնը:
Վարկանիշում ամենաշատ ներկայացված երկիրը ԱՄՆ-ն է, չնայած որ լավագույն տասնյակում տեղ է գտել միայն Բոստոնը:
Ցուցակում հայտնվել են նաև Սիդնեյը, Հոնկոնգը, Տոկիոն, Մոնրեալը, Տորոնտոն, Սեուլը:






































