Լոնդոնի «Չելսի»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է 27 մլն եվրո առաջարկել Մադրիդի «Ռեալ»-ին թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի տրանսֆերի դիմաց:
«Արիստոկրատներ»-ը հետաքրրքվում էին տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով դեռևս 2011 թվականի ամռանը, սակայն չնայած առաջարկված 42 մլն եվրոյին` Մոդրիչը չտեղափոխվեց «Չելսի»:
Իսպանիայում Մոդրիչն իրեն այդքան էլ լավ չի դրսևորում. անցկացրած 19 խաղերում նա հեղինակել է ընդամենը մեկ գնդակ:
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Չելսի»-ն ևս մեկ փորձ կձեռնարկի 27-ամյա կիսապաշտպանի իրավունքները ձեռք բերելու համար, ով լոնդոնյան թիմի կազմում կարող է փոխարինել ակումբը լքող Ֆրենկ Լեմպարդին:








































