Ինչպես հայտնում է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ ըմբշամարտի միասնական աշխարհ ընկերակցությունը՝ (UWW), այս կազմակերպության նախագահ Նենադ Լալովիչը հաստատել է հակադոպինգային նոր կոդեքս, որն ուժի մեջ կմտի 2015 թ հունվարի 1-ից: Գլխավոր փոփոխությունը արգելված խթանիչի օգտագործման համար սահմանված պատժաչափի խստացումն է: Դոպինգ օգտագործած ըմբիշը նախկինում եղած երկուսի փոխարեն հիմա կորակազրկվի 4 տարով:
Ըմբիշը, որակազրկվելու է նաև 1 ամսվա ընթացքում 3 անգամ դոպինգ-ստուգումը բաց թողնելու համար: Նախկինում նման ստուգումների համար նախատեսված էր 18 ամսվա ժամկետ:
«Մենք UWW-ի հակադոպիանգային կանոնները ամբողջապես համապատասխանեցրել ենք WADA-ի՝ հակադոպինգային համաշխարհային գործակալության նոր կոդեքսին: Արգելված խթանիչներ օգտագործելու դեմ անզիջում պայքարն այս մարզական ընկերակցության գերակա խնդիրներից մեկն է: UWW ավելացնում է դոպիգ-ստուգումներ ու դրանց դրական արդյունքի դեպքում պատժատուգանքի գումարները: 4 տարով որակազրկումը փաստորեն ըմբիշի համար նշանակում է մարզական կարիերայի ավարտում: Այդ պատճառով ըմբիշներին հորդորում ենք լրջորեն մտածել հետևանքների մասին, որ երբևէ որևէ մեկը առաջարկում է կատարել այդպիսի անթույլատրելի արարք»,- հայտարարել է Լալիչը:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս, Տաշքենդի 2014 թ աշխարհի առաջնության արդյունքներով ազատ ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Շամիլ Էրդողանը (Թուրքիա) արգելված խթանիչ՝ անաբոլիկ օգտագործելու համար զրկվել է բրոնզե մեդալից ու 2 տարով որակազրկվել է:
Իսկ աշխահի պատանեկան առաջնության չեմպիոն Գենո Պետրիաշվիլին (Վրաստան) կես տարով է որակազկվել, քանի որ կարողացել է ապացուցել, որ արգելված խթանիչը իր օրգանիզոմում հայտնվել է ոչ կանխամտածված: Նշենք, որ UWW- հակադոպիագային նոր կոդեքսով Էրդողանի որակազրկումը կկազմեր 4, իսկ Պետրիաշվիլունը՝ 2 տարի:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն








































