Ռեժիսոր Լարս ֆոն Թրիերը հայտարարել է, որ պայքարում է թմրամոլության ու հարբեցողության դեմ: Այդ մասին հաղորդել է Politiken կայքը:
Ռեժիսորը պատմել է, որ ալկոհոլի օգտագործումն օգնել է իրեն ստեղծագործել: Նա նաև համարում է, որ կախվածությունից ազատվելը կարող է ազդեցություն ունենալ իր աշխատանքի վրա, և դրանք «սարսափելի» կդառնան:
Նա պատմել է, որ սթափ վիճակում եղած ժամանակ «Նիֆոմանկայի» նկարահանման վրա ծախսել է 18 ամիս, այնինչ «Դոգվիլ» ֆիլմի սցենարը գրել է 12 օրվա ընթացքում:
«Ես չգիտեմ՝ կարո՞ղ եմ արդյոք նոր ֆիլմեր նկարահանել, և դա ինձ անհանգստացնում է: Չեմ կարող հիշել որևէ գեղարվեստական ձեռքբերում նախկին թմրամոլների կամ հարբեցողների շրջանում»,- հայտարարել է Թրիերը:







































