Դարպասապահ Վիկտոր Վալդեսը կշարունակի մարզվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Այդ մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ 32-ամյա դարպասապահը լքել է «կարմիր սատանաներ»-ի մարզաբազան և Բարսելոնա վերադարձել: Այժմ նշվում է, որ Վալդեսը Բարսելոնա է ժամանել` հանգստյան օրերն անցկացնելու նպատակով, սակայն արդեն երկուշաբթի` դեկտեմբերի 1-ին Անգլիա կվերադառնա:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանի վերջնամասում Վալդեսը ծանր վնասվածք էր ստացել և «Բարսելոնա»-ի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո հեռացել էր ակումբից: Վալդեսը պետք է պայմանագիր ստորագրել «Մոնակո»-ի հետ, որը, սակայն, հրաժարվեց նրա ծառայություններից, և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը թույլ տվեց դարպասապահին մարզվել իր թիմի հետ:









































