Մարդու էմոցիաները կարևոր հանգամանք են, երբ առաջ է քաշվում քաշ գցելու խնդիրը: Իսկ եթե էմոցիաները կարգավորելու հատկությունը զարգացած չէ, ապա մարդը խնդիրներ կունենա:
Ավելի քան 1300 ամերիկացիների սոցհարցումը ցույց է տվել, թե ինչպես են օգնում այն հիվանդներին, որոնք ավելորդ քաշի խնդիր ունեն:
Հոգեբանները հայտարարել են, որ 44% դեպքերում պետք է հասկանային ու կարգավորեին իրենց պահվածքը՝ կապված քաշի կարգավորման հետ: Ընդ որում, դժվար չէ քաշ գցել, դժվար է պահպանել ստացված արդյունքը՝ հաղորդում է Meddaily-ն:
Տվյալ հարցում օգնել կարող է կոգնիտային թերապիան, քանի որ այն ուղղված է առաջին հերթին էմոցիոնալ վերահսկողությանը: Մարդիկ իրենց մոտ բացասական միտք և էմոցիաներ են բացահայտում, որոնք բերում են ոչ առողջ պահվածքի: Նպատակը ինքնավերահսկողության զարգացումն է վարքի և էմոցիաների նկատմամբ:
Հոգեբանները նաև նշել են, որ 43% դեպքերում բախվում են էմոցիոնալ շատակերության հետ: Հաճախորդների 43%-ը ոչ միշտ է կարողանում պահպանել ամենօրյա մարզումների ռեժիմը, իսկ 28%-ը դժվարանում է ճիշտ և առողջարար սննդամթերքի ընտրության հարցում, որոնք նպաստում են քաշի նվազեցմանը:









































