ԵՄ-ն այսօր կհրապարակի 13 մարդկանց անուններն ու 5 իրավաբանական անձանց անվանումները, որոնք հայտնվել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման համար անջատողականների դեմ եվրոպական անհատական պատժամիջոցների ներքո:
Նոր անունները կհրապարակվեն ԵՄ պաշտոնաթերթում: Սահմանափակող միջոցառումներն են ԵՄ մուտքի արգելքն ու ակտիվների սառեցումը: Դրանք ուժի մեջ կմտնեն հրապարակման պահից՝ հայտնում է RIA Novosti-ն:
ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները որոշել են ընդլայնել պատժամիջոցային ցուցակը արտգործնախարարների հանձնարարությամբ, ովքեր նոյեմբերի 17-ին որոշել էին ուժեղացնել անջատողականների դեմ սահմանափակող միջոցառումները: Եվրոպացի դիվանագետների խոսքով՝ ցուցակում Ռուսաստանի քաղաքացիներ չկան:








































