Turkish Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի օդաչուն սխալմամբ սեղմել է ինքնաթիռի առևանգման մասին նախազգուշացնող կոճակը, երբ նրան խնդրել են վթարային վայրէջք կատարել Վիեննայի օդանավակայանում: Այս մասին գրում է France Press գործակալությունը:
Նշվում է, որ ինքնաթիռն իրականացնում էր Ֆրանկֆուրտ-Ստամբուլ չվերթը, երբ ուղևորները պատահաբար տեսել են առաստաղից թափվող թթվածնային դիմակները: Սրահում խուճապ է սկսվել: Օդաչուն էլ, իր հերթին, դիսպետչերներին ինքնաթիռի առևանգման ազդանշան է հղել: Դրանից հետո դիսպետչերը չի կարողացել կապ հաստատել օդանավի հետ:
Օդ են բարձրացվել 2 կործանիչներ, որոնք ինքնաթիռին ուղեկցել են մինչև Վիեննայի օդանավակայան:







































