Ուրբաթ օրը ռադիոաստղադիտակները 90 հազար հաղորդագրություն են փոխանցել Մարս`ի պատիվ 50 տարի առաջ սկսված Կարմիր մոլորակի ուսումնասիրության տարեդարձի: Այս մասին գրում է BBC-ն:
Հաղորդագրությունների փոխանցումը տևել է 15 րոպե:
Ակցիան կազմակերպվել է ամերիկյան Uwingu ընկերության կողմից, որը մարդկանց առաջարկել է գումարի դիմաց Մարս փոխանցել իրենց անունները, հաղորդագրությունները կամ պատկերները: Նշվում է, որ կարևոր չէ`արդյոք դրանք ընդունվո՞ւմ են:








































