Կստանա՞ն արդյոք Թուրքիայի ռազմաօդային ուժերը F-35 կործանիչներ՝ դեռ որոշված չէ. երկրի իշխանությունները հետաձգել են այդ հարցով որոշման ընդունումը: Այս մասին հայտնում է vestikavkaza.ru-ն՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, որոնք իրենց հերթին վկայակոչում են երկրի պաշտպանության նախարարությունը:
Այս անգամ որոշումը հետաձգվել է մինչև 2013թ. կեսերը:
Հիշեցնենք, որ գնման մասին որոշումն առաջին անգամ չէ, որ տեղափոխվում է: Դրա հիմնական պատճառը Վաշինգտոնի մերժումն է կործանիչի ապահովման ծրագրային կոդերը տրամադրելու վերաբերյալ:
2012թ. սկզբին Թուրքիայի կառավարությունը երկրի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությանն էր ներկայացրել առաջին երկու F-35-երի գնման համաձայնությունը:










































