Անգլիայի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Հալ Սիթի»-ի դեմ խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ կապված իրավիճակի մասին:
«Պետք է սպասել և հետևել ևս մի երկու մարզումների, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչ վիճակում է Ֆալկաոն: Այդ մասին դեռ դժվար է խոսել: Հնարավոր է, նա ընդգրկվի մեր թիմի հայտացուցակում:
Կարծում եմ`Ռոխոն նույնպես հայտացուցակում կլինի: Լյուկ Շոուի վնասվածքն էլ այնքան ծանր չէ: Նա շարք կվերադառնա երկու շաբաթ, ոչ թե ամիսներ անց»,- «Կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Վան Գալի խոսքերը:








































