Chess-news.ru-ն հայտնում է, որ «Վեյկ ան Զեե»-ի մրցաշարի 75-րդ փառատոնի բացման պաշտոնական արարողությունից հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտնել է, թե պատրաստվում է հերթական անգամ հիանալի մրցաշրջան անցկացնել:
«Հուսով եմ, որ այս անգամ նույնքան լավ հանդես կգամ, որքան նախորդ տարի: «Վեյկ ան Զեե»-ն հատուկ մրցաշար է ինձ համար: Ցանկանում եմ մրցաշրջանը սկսել մաժորային նոտայով: Ամեն տարի ես փորձում եմ ցուցադրել այստեղ այն ամենը, ինչի ընդունակ եմ: Հուսով եմ, որ հերթական անգամ կցուցադրեմ իմ լավագույն խաղը»,- հայտնել է Արոնյանը:
Մագնուս Կառլսենը նույնպես հայտնել է, որ ցանկանում է մրցաշարի հաղթող դառնալ: Սակայն դա շատ բարդ խնդիր է, քանի որ հնարավոր է միայն այն դեպքում, եթե նույնքան միավոր վաստակի, որքան Արոնյանը` նախորդ տարի և գումարած 5 միավոր:






































