Նեպալի հարավ-արևմուտքում՝ լեռնային ճանապարհի վրա, ավտոբուսը 600 մետր բարձրությունից ընկել է ձորը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 29 մարդ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Վթարի վայրում տարվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ: Փրկարարների աշխատանքը բարդացնում է այն հանգամանքը, որ ավտոբուսը ընկնելուց հետո մնացել է ժայռի վրա:
Ոստիկանությունից հայտնել են, որ վթարի իրական պատճառը ստուգվում է: Նախնական տարբերակով՝ վթարի պատճառ կարող էր լինել խիտ մառախուղը: Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է աճել:









































