Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ խզել է պայմանագիրը շվեդական «Ասիրիսկա»-ի հետ:
Ես այսօր պաշտոնապես խզեցի իմ պայմանագիրը «Ասիրիսկա»-ի հետ և ազատ կարգավիճակում եմ։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարներին, երկրպագուներին, մարզիչներին և իհարկե ֆուտբոլիստներին։ Մաղթում եմ ակումբին հաջողություն գալիք մրցաշրջաններում»։







































