«Երևան-ջուր» ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ 2006-2011 թվականներին կնքած պայմանագրի ժամկետներում այսօր Երևան քաղաքում ջրի միջին շարունակությունը, այսինքն՝ շուրջօրյա ջրամատակարարումը կազմում է 91,8 տոկոս, իսկ մինչև 2011 թվականը այն պայմանգրի պահանջներով պետք է կազմի 95 տոկոս:
«Մեր գնահատականներում 5-րդ տարվա շարունակության արդյունքը կկազմի 88,3 տոկոս կամ 21,2 ժամ,ինչը գերազանցում է վարձակալության պայմանագրով նախատեսված ցուցանիշը`82,5 տոկոս կամ 19,8 ժամ»,- ավելացրեց Գագիկ Մարգարյանը:
Նրա խոսքերով այսօր գերազանց ջրամատակարարում է ապահովվում Նոր-Նորքում, Ավանում, Կենտրոնում, Արաբկիրում, Զեյթունում և հարաբերական վատ ջրամատակարարում՝ Շենգավիթում և Արեշում:
Սակայն ջրամատակարարման բարելավման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:










































