Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

«Մաքսային միությանն անդամակցությունը ՀՀ իշխանությունների սուվերեն որոշման խնդիր է»

2013 թ․Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական մարտահրավերը լինելու է ընտրությունը՝ Հայաստանի անդամակցություն Բելառուս-Ղազախստան-Ռուսաստան մաքսային միությա՞նը, թե՞ Եվրամիության հետ խորը և համապարփակ առևտրի գոտու շուրջ համաձայնագիր: Սա են փաստում ԵՄ ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ ԵՄ ազատ առևտրի շուրջ համաձայնագիրը չի կարող համատեղելի լինել Մաքսային միության հետ:

Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի ղեկավար Ուիլեմ վան դեր Գիստը ևս նման կարծիք էր հայտնել՝ հիմնավորելով, որ ՀՀ-ն չի կարող լիարժեք մասնակցել եվրասիական ինտեգրման գործընթացին, քանի որ դրա որոշ բաղադրիչներ հակասում են Եվրամիության հետ խորը և համապարփակ առևտրի գոտուն, ինչպես նաև` արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ պայմանագրերին: «Մաքսային միությանն անդամակցող երկիրը զիջում է սուվերենության մի մասը, փոփոխվում են խաղի կանոնները: Դա է պատճառը, որ այդ կառույցին անդամագրվելը հակասում է Եվրամիության հետ ազատ առևտրի հարաբերություններին»,– ասել էր նա:

ԵՄ-ում Ուկրաինայի դեսպանը ևս տեղական մամուլում հրապարակված հոդվածներից մեկում ասել էր․որ նախկին Խորհրդային Միության երկրները, այդ թվում՝ Հայաստանն ու Ուկրաինան, կարող են միաժամանակ անդամակցել թե՛ Եվրամիության ազատ առևտրի գոտուն, թե՛ ԱՊՀ տարածքում ստեղծված նույնանման կառույցին, սակայն, չեն կարող անդամակցել Մաքսային միությանը, որի շուրջ հավաքվել են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը:

«Առաջին լրատվական»-ին Հայաստանի առջև ծառացած երկընտրանքի վերաբերյալ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան, ԵՄ-Վրաստան միջխորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչ, բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովի տեսակետը փոխանցեց նրա օգնական Գեորգի Սաբևը: Ըստ բուլղարացի պատգամավորի՝ ինչ ԵՄ-ն հետաքրքրված է, ցույց է տվել իր պատրաստակամությունը Հայաստանի հետ համագործակցելու ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ, բանակցային գործընթացն իր արդյունքներն է տվել:

«Այնուամենայնիվ, Մաքսային միությանը միանալը Հայաստանի իշխանությունների ինքնիշխան որոշման խնդիր է»,- նշել է Կիրիլովը: Եվրախորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Եվգենի Կիրիլովը տեղեկացրել է, որ իր սեփական կարծիքն ունի այն մասին, թե որն է Հայաստանի համար շահավետ, սակայն իր կարծիքը որոշել է չհարկադրել և «պետք է»-ներով չմիջամտել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում