Thursday, 18 06 2026
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ

Սիրիան և ԱՄՆ-ը գաղտնի համագործակցել են Բաղդադի միջոցով. Stratfor

Սիրիայում Բաշար Ասադի կառավարությունը, որին երկար տարիներ խստորեն քննադատում է Վաշինգտոնը, փորձում է ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) սպառնալիքն օգտագործել որպես ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացման միջոց: Stratfor վերլուծական բյուրոյի տեղեկությամբ՝ Դամասկոսը ԱՄՆ-ին նրա դաշնակիցների միջոցով ջիհադիստների դիրքերի վերաբերյալ հետախուզական տվյալներ է տրամադրում:

Սեփական աղբյուրներից ստացված տեղեկությանը հղում անելով՝ Stratfor-ը նկարագրում է սխեմա, որով գաղտնի տվյալները Դամասկոսից Վաշինգտոնում են հայտնվում: Սիրիայի կառավարությունը տվյալներն ուղարկում է իր համար դաշնակից Իրաքի իշխանություններին: Իր հերթին, Բաղդադը փաստաթղթերն ուղարկում է օվկիանոսից այն կողմ: Տրամադրված տեղեկությունը վերաբերում է Հալեպ, Ռաքքա և Դեյր-էլ Զոր նահանգներում իսլամիստների զենքի պահեստներին, մարզումների հրապարակներին և հրամանատարական կենտրոններին: Բացի դրանից՝ սիրիական հետախուզությունը տվյալներ է հայտնում «Խորասան» խմբավորման՝ «Ֆրոնտ ան-Նուսրա»-ի, Սիրիայում «Ալ-Քաիդայի» բաժանմունքի դիրքերի մասին:

Ըստ Stratfor-ի փորձագետների՝ գաղտնի միջնորդավորված տվյալների փոխանակման մոդելը ելնում է տարածաշրջանի բոլոր առաջատար խաղացողների շահերից: Սիրիան «կարդացել է Վաշինգտոնի մտքերը» ջիհադիստների դեմ պայքարում առաջնայնությունների վերաբերյալ և բոլոր ուժերով կօգտագործի առկա հետախուզական ռեսուրսները, որպեսզի դուրս գա Նահանգների հետ հարաբերությունների փակուղուց և թուլացնի քաղաքացիական պատերազմին Արևմուտքի ուղղակի միջամտության սպառնալիքը: Սեփական տվյալներ ունեցող ԱՄՆ-ին անհրաժեշտ է դրանց ստուգման լրացուցիչ աղբյուր՝ ԴԱԻՇ-ի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար: Իսկ Ասադի հետ ուղղակի համագործակցությունը Բարաք Օբամայի վարչակազմի համար «քաղաքական դինամիտ» կլիներ:

Հնարավոր է՝ այդ պատճառներով ԱՄՆ-ը դեռ հրաժարվում է մասնակցել Իրաքի և Սիրիայի մասնակցությամբ հետախուզությունների եռակողմ խորհրդակցությանը: Բաղդադը, որը լավ հարաբերություններ ունի և՛ Վաշինգտոնի, և՛ Իրանի, և՛ Սիրիայի շիա կառավարությունների հետ, ձգտում է ամրապնդել այդ ուժերի միջև միջնորդի յուրահատուկ դիրքը: Իսկ Թեհրանը ողջունում է տեղաշարժն ԱՄՆ-ի քաղաքականության մեջ՝ բացառապես Ծոցի սուննի միապետությունների վրա կենտրոնացումից անցում տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահելուն:

Ամերիկացի քաղաքական գործիչները խուսափում են Դամասկոսի հետ համագործակցության օգտին հրապարակավ հանդես գալուց: Սեպտեմբերին Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսը հայտարարել է. «Սպառնալիքը գալիս է, մոտենում է: ԴԱԻՇ-ի գրոհայինների շարքում հազարավոր մարդիկ արևմտյան անձնագիր ունեն, հարյուրավորները՝ ԱՄՆ-ի անձնագիր»: Բայց կոնգրեսականն Ասադի կառավարությանը քննադատել է իրեն որպես ջիհադիստների միակ այլընտրանք ներկայացնելու փորձի համար, առաջարկել է սիրիական ընդդիմության մարտիկների ռազմական ուսուցում կազմակերպել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում