Հնդկաստանի Գերագույն դատարանը հայտարարել է, որ երկրի մայրաքաղաք Դելիում կյանքը ավելի ու ավելի վտանգավոր է դառնում կանանց համար, որոնք հաճախ են դառնում դաժան հանցագործությունների զոհ:
Ավտոբուսում ուսանողուհուն բռնաբարելու աղմկահարույց գործի լսումների ժամանակ Գերագույն դատարանի դատավորները հայտարարել են, որ այդ դեպքը եզակի չէ, և դատական իշխանությունները մտահոգված են: Իրենք պետք է կանանց անվտանգության համար պայմաններ ստեղծեն:
23-ամյա ուսանողուհու դեկտեմբերի 16-ի դաժան բռնաբարությունը ամբողջ Հնդկաստանով մեկ բողոքի ալիք բարձրացրեց: Հազարավոր հնդիկներ պահանջում էին խստացնել պատժամիջոցները բռնաբարության և կանանց իրավունքները խախտելու համար:










































