Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին շարունակում է դժգոհել «Ոսկե գնդակ»-ի քվեարկության համակարգից:
««Ոսկե գնդակ»-ի հանձնման նախորդ արարողության ժամանակ ինձ համար շատ բան պարզ դարձավ: Երբ ես եկա այնտեղ, ասացի կնոջս. «Տե´ս, ինչպես եմ պարտվում»: Ես տեսա, թե ինչպես էր Բլատերը գրկախառնվել Ռոնալդուին և նկատեցի, որ այնտեղ էր պորտուգալացու ամբողջ ընտանիքը:
Հիմար չեմ: Պարզ էր, թե ով է հաղթելու, հակառակ դեպքում Ռոնալդուն իր հետ չէր տանի ամբողջ ընտանիքը: Այս տարի ամեն ինչ կկրկնվի: «Ոսկե գնդակ»-ն ինձ համար այլևս ոչինչ չի նշանակում»,- Football Espana-ն մեջբերում է ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերը:








































